Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կլինեն երկուշաբթի կայանալիք Հնդկաստանի Հանրապետության օրվա տոնակատարության գլխավոր հյուրերը։ Այցի հիմնական նպատակը, սակայն, Հնդկաստանի հետ ազատ առևտրի շուրջ բանակցությունների առաջմղումն է: Սա տեղի է ունենում Եվրոպայի համար բարդ շրջանում, երբ Դոնալդ Թրամփը սպառնացել է սրել առևտրային պատերազմը եվրոպական դաշնակիցների հետ՝ Գրենլանդիային տիրանալու մտադրությանը դիմադրելու համար:               
 

Հակահայկական թատրոնը շարունակվում է

Հակահայկական թատրոնը շարունակվում է
25.01.2026 | 12:07

Ավելի ճիշտ՝ շարունակվում է տարածաշրջանում հայերի էթնոքաղաքական ներկայության փուլային չեզոքացման ինստիտուցիոնալացումը, որը ցինիկորեն ներկայացվում է որպես «խաղաղության գործընթաց»։

Դատեք ինքներդ։

Այսպես, հայկական կողմը ոգևորությամբ զեկուցում է «Հայաստանի և Ադրբեջանի էներգահամակարգերի պարտադիր միավորման» մասին։

Միաժամանակ պատմում են, թե ինչպես են «բարի ադրբեջանցիները» համաձայնել իրենց տարածքով թույլ տալ հայկական տարանցիկ բեռների անցումը։

Իր հերթին, Դավոսում Հայաստանի նախագահի պաշտոնում աշխատող մի մարդ «խաղաղության» համար շնորհակալություն է հայտնում հայասպան ու օկուպանտ Ալիևին։

Եվ այսպես։

Ի՞նչ է նշանակում էներգահամակարգերի միավորում։

Դա Ադրբեջանի հակահայկական գործողությունների լեգիտիմացման ճանաչո՞ւմ է։

Կամ ինչի՞ համար եք շնորհակալություն հայտնում Ալիևին։

Հայկական եկեղեցիների ու գերեզմանոցների ոչնչացմա՞ն համար։

Հազարավոր հայերի սպանությա՞ն համար։

Հայ կանանց և երեխաների շրջափակման ու սովի՞ համար։

Արցախի էթնիկ զտմա՞ն համար։

«Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի առաջմղմա՞ն համար։

Շատ հետաքրքիր է։ Եվ, ի դեպ, Հայաստանի նախագահի շնորհակալությանն ի պատասխան Ալիևը ներկայիս սուպերխաղաղասեր իշխանություններից պահանջում է միջանցք, իսկ ամենակարևորը՝ նա պահանջում է հայկական կողմից հստակ ժամկետներ՝ ադրբեջանցիներին Հայաստանի տարածքում բնակեցման համար։

Պահանջում է դա վերջնագրային ձևով։

Պահանջում է դեմքի «հաբրգած» արտահայտությամբ։

Դուք կու՞յր եք, չե՞ք տեսնում, թե ինչպես էր ձեզ հեգնում Ալիևը։ Ի վերջո, որքան էլ ձեզ չընդունենք, այնուամենայնիվ, ախր դուք մեզ բոլորիս եք ներկայացնում, դուրներս գա, թե ոչ։

Եվ մի զարմացեք, եթե վաղը ադրբեջանական կողմը Հայաստանի և Ադրբեջանի էներգահամակարգերի միավորման ծրագրերն անվանի «Ադրբեջանի և Արևմտյան Ադրբեջանի էներգահամակարգերի միավորում»։

Փաստացի, «խաղաղության» հայեցակարգը՝ Հայաստանի ներկայիս իշխանությունների բանաձևով, նշանակում է Հայաստանի մշտական թուլացում, մեր երկրի արհեստական ներքաշում թուրք-ադրբեջանական տանդեմից կախվածության մեջ և միաժամանակ՝ Ալիևի ինքնամոռաց գովաբանում։

Ներեցեք, բայց սա խաղաղություն չէ Հայաստանի համար։

Սա կոլաբորացիոնիստական տրամաբանության ներքո հակապետական քաղաքականություն է:

Արման ԱԲՈՎՅԱՆ

Դիտվել է՝ 204

Մեկնաբանություններ